Ես 40 տարեկան եմ ու հայտնվել եմ շատ հիմ ար վիճակում: Միշտ մտածել եմ, որ ունեմ աշխարհի ամենալավ կինը, ով ինձ պարգևելա հրաշք էրեխեք: Տղես 11 տարեկան ա, աղջիկս՝ 6: Շատ եմ սիրում իմ ընտանիքը: Գործերս սկսեցին լավանալ, ու կնգաս համար վարսավիրանոց բացեցի, թող իրա բիզնեսը ունենա, ումից ա պակաս: Ես միշտ մտածել եմ, որ տղամարդը պիտի շատ լավ պահի կնգան: Կինս, որ դուրս ա գալիս փողոց, բոլորը հիանում են:
Իրա համար թանկանոց մեքենա եմ առել:Ես էլ ամբողջ օրը զզբաղված եմ իմ գործերով: Միշտ ուշ եմ տուն գնում: Կարոտում եմ կնգաս էլ, էրեխեքիս էլ: Մի օր շուտ էի վերջացրել գործս ու ասեցի գնամ կնգաս անակնկալ անեմ, տանեմ ռեստորան, իրար հետ ճաշենք, հետո գնանք մի քիչ ֆռֆռանք:Կաբինետի դռան մոտ լսեցի, որ հեռախոսովա խոսում: Ես ականջ դնելու սովորւթյուն չունեմ: Բայց անկախ իմ կամքից լսեցի:
Ասումա. Կյանքս կարոտել եմ, էսօր հարմարացրու տեսնվենք, իմ «հիմար գառնուկը» գիտի մամայիս տանն եմ մնալու, ընենց որ սաղ գիշեր միասին կլինենք:Ականջներիս չէի հավատում: Ես ոչ գառնուկ եմ, ոչ էլ՝ հիմար: Ուղղակի խաբված եմ: Գնացի տուն, երկար մտածեցի ու որոշեցի անելիքս: Նախ կնգաս զրկեցի սաղ միջոցներից, ավտոն, վարսավիրանոցը ձեռքից վերցրի, թանկանոց շորերը տարա վառեցի ու հետո իրանից բաժանվեցի: Ոտերս ընկած ներեղություն էր խնդրում, բայց ես իրա պատկերացրած հիմար գառնուկը չեմ: Ինքը արժանի չի ինձ: