Երբ աղջիկս ու փեսաս ասեցին, որ մի տան մեջ բոլորիս համար նեղվածքա, ես մտածեցի, որ ինձ վտ արելու են, բայց իմանալով փեսուս պլանների մասին քիչ մնաց ուշ ագնաց լինեի

Մի քանի օր առաջ աղջիկս ու փեսես էկան իմ տուն: Առաջարկեցին, որ իմ տունը ծախեմ ու տեղափոխվեմ իրանց տուն: Բնականաբար, իմ տան փողը տամ իրանց: Ես ժամանակ խնդրեցի մտածելու համար: Իմ համար շատ դժ վար էր ու տխու ր մենակ ապրելը: Հարևանիս հետ կիսվեցի, ասեց. աղջի, խելքդ հացի հե՞տ ես կերել, տնեց բան չանես, հետո փողոցում ես մնալու: Ես չէի հավատում, որ իմ աղջիկը տենց կվարվի հետ: Ամեն դեպքում ընդունեցի առաջարկը: Թոռներս շատ ուրախացան, մենք շատ կապված ենք: Ինձ տեցավորեցին էրեխեքի սենյակում:

Ամեն ինչ շատ լավ էր: Բայց մի օր լսեցի աղջկաս ու փեսուս խոսակցությունը: Փեսաս ասում էր. Շուտով աղջիկները կմեծանան, տատիկի հետ նույն սենյակում նեղվածք կլինի: Սենց չի կարա շարունակվի, մի բան պիտի մտածենք: Ամբողջ գիշեր չկարողացա քնեի, փաստորեն ես խանգարում եմ: Բայց ուր գնամ: Միակ տեղը ծերանոցն էր, ուր կարող էի գնալ: Որոշեցի էլ չսպասեմ, որ իրանք ինձ վտարեն, առավոտ կհավաքեմ իրերս ու կգնամ ծերանոց: Առավոտ սենյակ մտան աղջիկս ու փեսաս. Մայրիկ, մենք պետք է ինչ-որ բան ասենք — կմկմալով սկսեց աղջիկս:

Փեսաս ընդհատեց ու ասեց. Արդեն անտանելի է: Մենք շատ երախտապարտ ենք այն բանի համար, ինչ արդեն արել ես մեզ համար, բայց շուտով մեր բնակարանում ​​նեղ կլինի բոլորիս համար, էդ պատճառով էլ որոշել ենք…: Ես չթողեցի, որ շարունակի, ասեցի. Նեղություն մի քաշեք, ես կգնամ: Չէի հավատում, որ իմ հետ նման կերպ կվարվեք: Աղջիկս ու փեսաս նայեցին իրար. Մամ ինչի մասին ես խոսում: Մենք որոշել ենք մեր կողքի մի սենյականոցը առնենք քո համար: Համ իրար կողք կլինենք, համ էլ դու քո տունը կունենաս: Ես ուրախությունից սկսեցի լա ցել ու ամաչեցի, որ վատ բներ էի մտածել: Ի՞նչը կարող էր ավելի լավ լինել, քան աղջկաս կողքին ապրելը: