Տատիկս իրա բնակարանը կտակեց ինձ ու քրոջս, բայց քուրս որոշեց իրանով անի տունը, ես էլ որոշեցի մուռս հանեմ, էրկու հնդիկ գտա ու տարա էդ տուն

Հորական տատիկս իր երկու սենյականոց բնակարանը կտակել էր ինձ ու քրոջս։ Ես էդ ժամանակ ամուսնացած էի, առաջարկեցի տունը վաճառել և գումարը բաժանել երկուսիս մեջ։ Քուրս նոր էր բաժանվել, ապրելու տեղ չուներ: Մամաս առաջարկեց տան վաճառքը հետաձգել, մինչև քուրս կարողանա մի քիչ գումար հավաքի, որ բնակարան գնի իր համար: Ես համաձայնեցի։ Մի քանի ամիս հետո ամուսնուս հետ մեր հարաբերությունները վատացան ու ինձ ու աղջկաս վռնդեց իր տնից։ Ես ապրելու տեղ չունեի։ Գնացի տատիկիս բնակարան, բայց քուրս

չհամաձայնվեց, որ էդ տանը ապրեմ, իբր նեղվածքա ու չենք կարողանա միասին ապրել: Ինքը երևի մոռանում էր, որ ես նույն իրավունքներն ունեի էդ բնակարանի նկատմամբ, ինչ ինքը: Մամաս էլ քրոջս էր պաշտպանում, ասեց. Լեզուդ քեզ քաշեիր, նստեիր մարդուդ կողքը ապրեիր, հիմա էլ էկել ես քրոջդ նեղություն ես տալիս: Ես բնակարան վարձեցի ու տեղափոխվեցի այնտեղ ապրելու։ Բայց ես չէի պատրաստվում լռել:

Գնացի տատիկի բնակարանը, մի սենյակը դատարկեցի ու դռան վրա կողպեք կախեցի։ Քուրս տեսավ իմ «կրեատիվությունը», սկսեց գոռգոռալ: Ես հանգիստ լսեցի իրա ճղճղոցը ու ասեցի. Ես վարձով եմ տալու էդ սենյակը, էնպես որ քույրիկս պատրաստվիր հարեւանների հետ հանդիպելու: Մի քանի օրից երկու հնդիկի վարձով տվեցի էդ սենյակը: Ես թքած ունեմ, թե ինչ ա զգում քուրս: