Ես ամառանոց չունեմ, բայց միշտ երազել եմ ամառանոց ունենալու մասին: Անցյալ տարի ամռանը վարձով մնացի ընկերուհուս ամառանոցում: Գնում էի, հողը մշակում էի, հաճույքով տնկեցի լոլիկ, վարունգ, պղպեղ։ Հուլիսի կեսին ընկերուհիս զանգեց ու ասեց, որ վաղը ամուսնու ծննդյան օրն է, որոշել են ամառանոցում նշել։ Ասեց, որ օգոստոսի համար զեղչ
կանի: Ես ստիպված էի համաձայնվել։ Մի քանի օրով տեղափոխվեցի իմ տուն, չէի ուզում խանգարել նրանց զվարճությանը։ Երբ վերադարձա, շատ տխուր պատկերի ականատես եղա: Սեղանը մնացել էր այգու մեջտեղում, վրան լիքը ուտելիքի մնացորդներով, խոհանոցում կեղտոտ սպասքից տեղ ու դադար չկար: Ջղա յնացած զանգեցի ընկերուհուս, բայց չպատասխանեց: Ես չէի
կարող ապրել նման խոզանոցում։ Ստիպված էի մաքրել նրանց հետևից: Մեկ շաբաթ անց ընկերուհիս զանգեց, ասեց, որ թու նավոր վել էր, էդ պատճառով էլ չէր կարողացել մաքրել։ Բայց ես հասկացա, որ նա ստում է: Որոշեցի չլռել ու ասեցի, որ չի կարելի նման բան անել, չէ որ ես այդտեղ ապրում եմ: Ընկերուհիս կոպիտ պատասխանեց. Մի մոռացիր, որ իմ տանն ես, դու չի գալիս, հեռացիր, կամ էլ սու ու փուս գործդ արա: Էդ օրվանից հետո ես չեմ շփվում ընկերուհուս հետ: