— Հա՛յր, երբեմն, երբ տեսնում եմ, թե մարդիկ ինչպես են տա ռապում, չեմ կարողանում ինձ համար աղոթել: — Ինքներս մեզ համար աղոթելիս միայն մեզ համար չէ, որ աղոթում ենք. մեզ համար աղոթքն անհրաժեշտ է որպես նախապատրաստություն՝ Աստծու առջև պատշաճ հանդերձանքով ներկայանալու համար: Այլոց ցավը տեսնել ու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդն ինքը որոշակի առումով լավ վիճակում լինի: Եվ երբ ինքդ քեզ համար աղոթում ես սեփական մեղավորության խորունկ գիտակցությամբ, այնժամ այլոց համար ասված պարզ «Տե՛ր, ողորմյա»-ն անգամ մեծ զորություն ունի, որովհետև մեծ խոնարհությամբ է ասվել, որն էլ դեպի իրեն է ձգում Աստծու մեծ ողորմությունը: — Հա՛յր, ինքս ինձ համար շատ աղոթելու կարիք եմ զգում և մոռանում եմ մյուսներին: — Տ՛ես՝ հին մարդուն քո միջից հանելու համար պետք է աղոթես քեզ համար: Սակայն երբ աստվածային սերը սկսում է հուրհրալ, այնժամ
մարդը մոռանում է իրեն և այլոց համար է աղոթում: Իսկ դու, քեզ համար մի փոքր աղոթելուց հետո, հիշիր նաև կարիքի մեջ գտնվող աշխարհի մասին, նրանց մասին, ովքեր հեռացել են Աստծուց, ննջեցյալների մասին, որոնք Աստծուց տրված ժամանակը չեն գործածել Նրան մոտենալու համար, և այժմ զղջում են, ինչն արդեն օգուտ չունի, և աղոթիր. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծու, ողորմի՜ր մեզ»: Այդպես և՛ քեզ համար ես աղոթում, և՛ նրանց, որ խնդրել են քեզ աղոթել, և՛ ողջ աշխարհի: — Հա՛յր, ինձ անհանգստացնում է մարդկային տա ռապանքը, սակայն այդքան համարձակություն չունեմ, որպեսզի Աստծուց օգնություն խնդրեմ: Միտքն ինձ ասում է. «Մի՞թե Աստված կլսի քեզ՝ թշվառիդ»: — Ականջ մի՛ դիր դևին, որը փորձում է հուսահատեցնել քեզ: Ասա. «Տե՛ր Աստված, ես խեղճ ու թշվառ մեկն եմ, բայց լսի՜ր ինձ, որովհետև իմ պատճառով ուրիշներն են տա ռապում»: Մի անգամ ուժեղ երաշտի
ժամանակ Աթոսում մի վանական(1) այսպես էր աղոթում. «Տե՛ր Աստված իմ, խնդրում եմ Քեզ, մի քիչ անձրև ուղարկիր: Հանուն մեզ չէ. մենք՝ վանականներս, ուխտել ենք սխրանքով ապրել: Գթա՜ խեղճ մարդկանց, որ տա ռապում են աշխարհում և անգամ իրենց չքավորության մեջ մեզ էլ են բաժին հանում: Եթե ես հոգևոր առումով լավ վիճակում լինեի, ապա Դու ինձ կլսեիր և մարդիկ չէին տա ռապի: Գիտեմ, որ ես շատ մեղավոր եմ, բայց մի՞թե արդարացի է, որ իմ պատճառով այլոք տա ռապեն: Օգնի՜ր նրանց: Նրանք աղոթելու ժամանակ չունեն, ես եմ նրանց փոխարեն մի քիչ աղոթում»: Ժամ-ժամուկեսից ողջ Մակեդոնիայի, Թեսալիայի ու Աթոսի վրա անձրև տեղաց: — Հա՛յր, երբ աշխարհի համար եմ աղոթում, միտքն ինձ ասում է, որ
զազրելի եմ դառնում Աստծուն, որովհետև իմ մեռելին թողած՝ գնում եմ ուրիշներին թաղելու(2): — Իսկ մի՞թե դու քո մեռելին չես թաղել, երբ միանձնուհի ես դարձել: Այսպե՛ս ասա. «Տե՛ր Աստված, ի՞նչ լսես ինձ՝ Քո անարժան աղախնին: Բայց մի՞թե աշխարհի մարդիկ արժանի չեն խղճալու, որ այդքան տանջվում ու տառ ապում են: Խնդրում եմ Քեզ՝ օգնի՜ր նրանց»: Երբ մարդը սիրով ու խոնարհությամբ աղոթում է մերձավորի համար և ճգնում՝ սեփական մե ղավորության գիտակցությամբ, այնժամ Աստված նրա հանդեպ նողկանք չի զգում, այլ, ընդհակառակը, և՛ նրան է օգնում, և՛ մյուսներին: Աստծու համար զազրելի է այն մարդը, որն իրեն սուրբ է կարծում և աղոթում է ուրիշների համար՝ նրանց մեղավորներ համարելով: