Թեստ ամենաուշադիրների համար. Քանի՞ «M» տառ գտաք նկարում

Մարդիկ տարբերվում են ոչ միայն արտաքինով, այլ նաև նրանով, թե որքան ուշադիր են շրջապատում եղած երևույթների նկատմամբ: Ոմանց աաչքից չի վրիպում նույնիսկ ամենափոքր մանրուքը, իսկ ոմանք չեն նկատում նույնիսկ ամենաակնհայտ բաները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուշադրությունը ստուգող թեստ: Ձեզ ներկայացվող նկարում դուք տեսնում եք «W» տառը, որը անընդհատ կրկնվում է։ «W» -երի շարքում տեղդրված են մի քանի «M» տառեր, բայց քչերն են դրանք նկատում, կամ էլ ընդհանրապես չեն նկատում:

Ձեզանից պահանջվում է կարճ ժամանակում գտնել M տառերը: Որոշ մարդիկ այս առաջադրանքը կատարում են 10 վայրկյանից պակաս ժամանակում: Ոչ բոլորին է հաջողվում գտնել բոլոր տառերը, դրանք ընդհանուր առմամբ 9-ն են և դրանք տեղադրված են պատահական կարգով։ Եթե ​​ցանկանում եք ստուգել ինքներդ ձեզ, ապա պատասխանով նկարը ստորև է։ Եթե ​​դուք գտել եք ընդամենը մի քանի «M», ապա խորհուրդ ենք տալիս բարելավել ձեր ուշադրությունը:

Անցեք նմանատիպ թեստեր, փորձեք նկատել ուրիշների համար անտեսանելի մանրամասները, ժամանակ տրամադրեք ձեր հիշողությունը մարզելու, շրջապատող աշխարհը վերլուծելու համար: Եթե Ձեզ հաջողվեց 10 վայրկյանում գտնել 6 տառ, ապա Ձեզ կարելի է ուշադիր մարդ համարել։ Իսկ եթե բոլոր տառերը նկատեցիք 6-8 վայկյանում, ապա, շնորհավորում ենք, դուք շատ ուշադիր, կենտրոնացած մարդ եք, ձեր աչքից մանրուքները չեն վրիպում: