Մեզ այլևս չեն զարմացնում երկնաքերերը ու նորակառույց գեղեցիկ շենքերը: Բնակարանների ու առանձնատների ինտերիերի դիզայնը օրեցօր փոփոխվում է, ի հայտ են գալիս նոր ուղղություններ, նոր ոճեր: Բայց թե որքանով են դրանք հարմարավետ, այլ հարց է: Իսկ ձմռանը կարևոր է նաև բնակարանի տաքությունը ապահովելու հարցը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տաք տուն կառուցելու հիանալի տարբերակ: Սովորական վառելափայտով և կավով կարող եք հրաշալի
տաք տուն կառուցել, ձմռանը նույնիսկ վառարանի կարիք չի զգացվում: Կավի քանակը կազմում է վառելափայտի ծավալի մոտավորապես 20%-ը։ Այն շաղախի հիմքն է, որը հասարակ փայտակույտը վերածում է տան ամուր պատի։ Որպեսզի կավն ավելի տաք լինի և չճաքի, այն պետք է խառնել մանր կտրատած ծղոտին: Հիմքի խորությունը կազմում է 1 մետր: Պատը կշռում է շատ ավելի քիչ, քան աղյուսը և նաև շատ դիմացկուն է տեղումների նկատմամբ: Օպտիմալ երկարությունը 40-
50 սանտիմետր է, և դա բավական է ցրտաշունչ ձմռանը տունը տաք պահելու համար։ Փայտե պատի տեղադրման տեխնոլոգիան պարզ է, բայց այն պահանջում է ճշգրտություն: Անկյուններ դնելիս, ամբողջ կառույցին ավելի մեծ ամրություն հաղորդելու համար, պետք է օգտագործվի նույն մեթոդը, ինչ սովորական աղյուսի դեպքում: