Գրեթե բոլորի մոտ Ամանորն ասոցացվում է նաև նրբաբլիթների՝ բլինչիկի հետ: Դժվար է գտնել տոնական սեղան, որին չեն մատուցում այս հրաշալի ուտեստը: Որպեսզի բլինչիկները ստացվեն ծակոտիներով, բարակ, ցանցկեն և փաթաթելիս չփշրվեն, արդեն մի քանի տարի պատրաստում եմ այս բաղադրատոմսով: Անթերի բլինչիկ պատրաստելու համար անհրաժեշտ է. կաթ՝ 1 բաժակ ալյուր՝ 1 բաժակ եռման ջուր՝ 1 բաժակ ձու՝ 2 հատ շաքարավազ՝ 1ճ.գ. աղ՝ 1թ.գ. ձեթ՝ 60մլ
Պատրաստման եղանակ. Սկզբում հարել ձուն, դա կարող եք անել ձեռքի հարիչով: Ավելացնել ձուն և կրկին հարել, որպիսի ստացվի օդային փրփրոտ զանգված: Աստիճանաբար ավելացնել եռման ջուրը՝ անդադար հարելով: Այժմ կաթի հերթն է: Այն պետք է լինի գոլ վիճակում: Կաթը նույնպես աստիճանաբար լցնել՝ ընթացքում հարելով ձվային զանգվածը:
Մաղելով լցնել ալյուրը և հարել այնքան, որ գնդիկներ չմնան: Արդեն միասեռ զանգվածի մեջ լցնել աղն ու ձեթը, կրկին խառնել: Խմորը պատրաստ է: Այժմ կարող եք թխել շերտերը: Թավան դնել կրակին, տաքացնել: Առաջին շերտը թխելուց առաջ ձեթ կամ կարագ քսել: Թխել երկու կողմից՝ մինչ ոսկեգույն դառնալը: Երբ շերտերը սառեն, կարող եք փաթաթել բլինչիկները: Բարի ախորժակ: