Գիտնականները պնդում են, որ երաժշտությունը կարող է զարգացնել ճանաչողական հմտությունները և հուզական վիճակը: Հետազոտություններում բազմիցս նշվել է, որ Ալց հեյմերի հի վանդությամբ ախ տա հարված ուղեղում ամենավերջինը տու ժում են այն հատ վածները, որոնք պատասխանատու են երաժշտական հիշողության ու հույզերի համար: Ծանոթ հնչյունները օգնում են մարդուն «արթնանալ», վերադարձնել կորցրած հմտությունները: Այս առումով հատկանշական է աշխարահռչակ բալետի պարուհի Մարթա Գոնսալեսի օրինակը:
Տարեց կնոջ մասնակցությամբ տեսահոլովակը կայծակնային արագությամբ տարածվել է համացանցում: Նա լսում է Չայկովսկու «Կարապի լիճ» բալետի երաժշտությունը և ձեռքերը կրքոտ շարժումներով կրկնում են այն նույն շարժումները, ինչ տարիներ առաջ, երբ նա հանդես էր գալիս բեմում: Բազմաթիվ օգտատերեր, այդ թվում նաև, Անտոնիո Բանդերասը և այլ արտիստներ, իրենց հիացմունքն են հայտնել: Մարթան երբեք ու ոչ ոքի չի հայտնել իր իսկական տարիքը և վայրը, որտեղ ծնվել է:
Հայտնի է, որ իր պարային ուղին աղջիկը սկսել է Կուբայում: Նրա հայրը գործուղվել էր այստեղ՝ երկաթգծի շինարարության համար: Արդեն 16 տարեկանում աղջիկը հիմնել է իր պարային ընկերությունը և բալետի դպրոցը: Մինչև 2014 թվականը նա ապրել է ամուսնու հետ, որը մասնագիտությամբ վի րա բույժ էր: Նրա մա հից հետո Մարթան հայտնվեց ծերանոցում: Այստեղ նա մնաց ավելի քան հինգ տարի, պահպանելով երաժշտության նկատմամբ մեծ սերը: Ապրելով ծերանոցում և տա ռա պելով Ալցհ եյմ երի հի վանդությամբ, նա պահպանել է բալետի նկատմամբ իր մեծ կի րքը: