Էն հավաքարար Սաթիկի տղե՞ն, էդ էր պակաս մնում. Մեր դպրոցի հավաքարարի տղեն ինձ էր ուզում, պապաս մամաս չտվեցին, վերջերս հեռուստացույցով տեսա, նախարարա դարձել

Մեր դպրոցի հավաքարարի տղեն ինձ էր սիրահարված: Անկեղծ ասած, ես էլ անտարբեր չէի, բայց ամաչում էի համադասարանցիներից, մտածում էի կսկսեն ծա ղրել: Ցույց չէի տալիս, որ ինձ դուր ա գալիս: Լավ էր սովորում, շատ խելոք տղա էր: Դասատուները միշտ գովում էին: Մեր վիպուսկնոյի օրը մոտիկացավ ու առաջարկություն արեց, ասեցի, որ կմտածեմ: Մերոնց հետ խոսացի, մամաս ու պապաս լսել անգամ չուզեցին:

Մամաս ասեց. Էն հավաքարար Սաթիկի տղե՞ն, էդ էր պակաս մնում, որ ես դրան աղջիկ տամ: Պապաս էլ ասեց. Դրա հերը պահակ չի՞, պահակի հետ պիտի խնամի դառնա՞մ, ոչ մի դեպքում: Ասեցին, որ աղքատ ընտանիք են, դրանց տղեն էլ իրանց պես պիտի մի տեղ պահակ կամ էլ բանվոր կաշխատի ապագայում: Իրականում Սաթիկը շատ լավ կին էր, բարեհամբույր, քաղաքավարի:

Ինձ ամուսնացրին պապայիս ընկերոջ տղու հետ: Ես չէի սիրում, մամաս ասում էր ընթացքում կսիրես, տես ինչ լավ-լավ նվերներ ա անում: Բայց ոչ ոսկին ա աչքիս գալիս, ոչ էլ առանձնատունը: Ամուսնուցս մի օր լավ վերաբերմունք չեմ ստացել: Վերջերս հեռուստացույցով տեսա Գագիկին: Նախարարի պաշտոն էր ստացել: Պատմում են, որ շատ լավ ամուսին ա, հոգատար հայր: ԻՆչի՞ էն ժամանակ ես իմ ծնողներին լսեցի: