Ինքդ կընդունես ախպորդ ընտանիքին, ես իրա կնգա ու իրանց երեսառած երեխեքի հավեսը չունեմ, գնում եմ մորս տուն

Մարդուս ախպերը զանգեց ու ասեց, որ երկու օրից մեզ մոտ կլինեն: Աչքներս լույս: Ես դրանց տանել չեմ կարողանում: Տեգորս կնիկը գիտի, թե ինքը թագուհի ա, ու բոլորը պետք ա իրան ծառայեն: Անցյալ անգամ, որ եկել էին, պահանջում էր է՜լ բլինչիկ, է՜լ տոլմա: Ասեցի, կարողա գիտեք Նոր տարիա: Մարդս նեղացավ, թե ինչի ես ըտենց ասում, դժվար հո չի, պատրաստի թող ուտեն:

Դրանց երեխեքը ուղղակի աղ ետ են։ Վերջին այցելության ժամանակ կոտ րեցին նոթբուքը, պլանշետը և ծորակը։ «Երեխաներ են», — արդարացնում ա իրանց մերը : Ես հավաքեցի ինչը ինձ պետք էր ու գնացի մորս տուն: Դրանք եկել էին, ու զարմացել էին, որ տանը չեմ, ավելին, որ պատրաստի ուտելիք չկա: Տեգրոս կնիկը զանգեց ձեռքիս հեռախոսին ու մունաթով հարցնում ա.

Բան չկա՞ պատրաստի, բա երեխեքը ի՞նչ են ուտելու: Ես էլ շատ չոր ասեցի. Ինչ որ պատրաստես, այն էլ կուտեն, ու անջատեցի հեռախոսը: Չորս օր շարունակ դրանց երեխեքը ջար դու փշուր էին անում մեր եղած-չեղածը: Բայց երբ կոտրեցին ամուսնուս մեքենայի հայելին, նա չդիմացավ ու սկսեց հայ հո յել: Ասեց, որ էլ դրանց ոտը մեր տանը չի լինի: Նեղանում են, թո նեղանան: