Ես երկու տղա ունեմ ու մի աղջիկ: Երեքն էլ ամուսնացած են: Տղերքիս ամեն ինչով ապահովել եմ: Ողջ ունեցվածքս բաժանել եմ երկուսի միջև. մեքենաները, ամեն մեկին մի առանձնատուն եմ տվել, ամառանոց: Աղջկաս համարյա բան չեմ տվել ու հիմա հասկանում եմ, թե ինչ սխալ եմ գործել: Քանի դեռ ոտքով ձեռքով էի, հասնում էի օգնո ւթյան, երեխեքին պահում էի, լավն էի, բայց հենց հի վանդացա, տղերքիցս ոչ մեկը չցանկացավ ինձ խնամել: Հարսներս ընդհանրապես ինձանով չեն հետաքրքվում:
ղերքս եթե նման կերպ են վերաբերվում, հարսներից ինչ պահանջեմ: Աղջիկս ինձ տարավ իրա տուն ու փեսես հարազատ մոր պես ա ինձ վերաբերվում: Ես իրանից ամաչում եմ, հիշում եմ, որ չէի ուզում աղջկաս իրան տայի: Բայց պարզվեց, որ տղերքիցս լավա ինձ:
Մի անգամ մեծ տղես եկավ տեսակցության, ասեցի ամոթա, որ երկու տղա ունեմ, բայց աղջիկս ա ինձ խնամում, տղես ասեց. բա իրա մերնս ես: Ուզում էի ասեի. Բա քո ինչն եմ, քո մերն էլ եմ, ինչի ինձանից հրաժարվեցիք: Որոշել եմ բնակարանս կտակեմ աղջկաս ու փեսուս, իրանք ավելի արժանի են: