Ես չգիտեմ, թե ինչպես, բայց սկեսուրս իմացել էր որդու արարքի մասին ու եկավ ինձ մոտ։ Ներս մտնելով նա ասաց. -Բոլոր իրերը հավաքիր, կտեղափոխվես ինձ հետ ապրելու։ Ես փորձեցի մերժել, ես շատ ամաչեցի: Ես ու սկեսուրս երբեք ջերմ հարաբերությունների մեջ չենք եղել: Միայն նախատինք ու վիրա վորանք է եղել, ոխադարձաբար: Անկեղծ ասեմ, որ իրար չէինք զիջում: Եվ դժ վարին պահին, նա միակն էր, որ օգնության ձեռք մեկնեց ինձ:
Նույնիսկ մայրս չցանկացավ ինձ օգնել: Ասաց, որ իր տանը տեղ չկա: -Շատ շնորհակալ եմ, — ասացի սկեսուրիս, — ես իսկապես շատ շնորհակալ կլինեմ: Կյանքումս առաջին անգամն էր, երբ նրան սրտանց ասացի «շնորհակալ եմ»: -Այո, մոռացիր այն ամենը ինչ եղել է: Դուք ինձ համար օտար չեք, դու իմ թոռնիկի մայրն ես: Ես ինձ մե ղա վոր եմ զգում քո առաջ, որ իմ որդին այդպես վարվեց քեզ հետ: Ես էլ իմ հերթին ներողություն խնդրեցի, որ միշտ վատ եմ վերաբերվել իրեն:
Ես արագ հավաքեցի իմ բոլոր իրերը, տեղափոխվեցինք սկեսուրիս բնակարան: Նա ինձ ու երեխային հատկացրեց ամենամեծ սենյակը: Նա այնքան ջերմ ու լավ էր վերաբերվում ինձ ու երեխային, որ ես չդիմացա ու լաց եղա: Ոչ ոք երբեք այնքան չի հոգացել իմ և իմ աղջկա մասին, որքան այս կինը, որին ես միշտ համարել եմ իմ կյանքի գլխավոր թշ նա մին։ Ես նրանից նման վերաբերմունք չէի սպասում: