Դրսում անձրև էր, մենք թույլ տվեցինք տղային մտնել խանութ, բայցմեր մտքով չէր անցնում, որ նման բան կանի

Ամառ էր։ Ես այդ ժամանակ աշխատում էի կոսմետիկայի խանութում։ Ամեն օր խանութի մոտ տեսնում էի մի դեռահաս տղայի։ Նա մոտ 10 տարեկան կլիներ — ոչ ավելին: Նա գումար էր խնդրում անցորդներից։ Այդ օրը անձրևոտ էր, ցուրտ ու ամպամած։ Տղան նստել էր անձրեւի տակ, եղանակը չէր խանգարում նրան, բայց փողոցում անցորդներ չկային:

Ես ու գործընկերներս որոշեցինք նրան ներս կանչել՝ տաքանալու։ Նրան կերակրեցինք, թեյ տվեցինք։ Տղան պատմեց, որ ապրում է տատիկի հետ, մայրը մա հա ցել է։ Մեծ քույրը ամուսմացել է և տեղափոխվել է այլ քաղաք։ Նա խանութում մնաց մեզ հետ մինչև վերջ: Հետո գնաց տուն։ Հաջորդ օրը տղան նորից հայտնվեց խանութի շեմին՝ ձեռքին երկու բրդուճ էր:

Նա ողջունվեց և մեզ փոխանցեց բրդուճները ասելով. Սա այն ամենն է, ինչով կարող եմ շնորհակալություն հայտնել… Չկարողացա զսպել արցու նքներս, գրկեցի տղային: Միանգամից հիշեցի խոսքերը՝ «Ով քիչ ունի, ավելի շատ է տալիս»։