Ես ուրախ տուն մտա: Ուզում էի մի րոպե շուտ ուրախ լուրը ասել ընտանիքի անդամներին: Մի քանի րոպե առաջ իմացա, որ երեխա եմ սպասում: Ես մտա տուն: Կիսուրս ու կեսրարս խոհանոցում էին, ամուսինս էլ նստած էր նրանց հետ: — Կարող եք ինձ շնորհավորել, ես հղի եմ: Բայց ես ոչ մեկի դեմքին ուրախություն չնկատեցի: Ամուսնուս ծնողները վեր կացան և հեռացան՝ խնդրելով իրենց որդուն մտածել, թե արդյոք այդ երեխան իրեն պետք է: Ինը ամիս անց ես ծննդաբերեցի: Ծնն դա տնից դուրս գրվելու օրը կեսրարս ինձ ասեց.
Մենք պետք է համոզվենք, որ սա մեր որդու երեխան է, պիտի հայրության թեստ անենք: Իսկ մինչև թեստի արդյունքները պարզ կլինեն, դու կմնաս քո ծնողների տանը: — Ինչպե՞ս կարող եք նման բան մտածել: Նույն պահին կիսուրս ամուսնուս ասեց. — Նա մեր գտուն ոտք չի դնի, մինչև հայրության թեստի պատասխանը չլինի: Ես այլևս չցանկացա նրանց լսել, տաքսի կանչեցի ու գնացի ծնողներիս տուն: Ինձ ցա վ է պատճառում այն, որ ամուսինս չպաշտպանեց ինձ ու իր որդուն: