Աղջկաս ու տղուս մենակ եմ մեծացրել: Ինձ կհասկանան միայնակ մայրերը: Քղջկաս ամուսնանալուց հետո տղես մի աղջիկ բերեց տուն, ներկայացրեց որպես հարս ու ասեց, որ իրար հետ են ապրելու։ Տղես միշտ ասում էր, որ ամուսնանա, բոլորս միասին կապրենք։ Ասում էր, որ կյանքում ինձ մենակ չի թողնի: Ասում էր… Էդ աղջիկը հենց սկզբից ինձ դուր չեկավ, նա չափազանց ամ բար տավան էր, անդաստիարակ: Ես ցույց չտվեցի, բայց երեկոյան որոշեցի խոսել տղայիս հետ։ Բայց, տղես սկսեց գո ռգոռալ, որ ես խառնվում եմ իրա անձնական կյանքին:
Մյուս օրը հարսիս պահվածքից հասկացա, որ տղես ամեն ինչ պատմել է իրան: Տղեսինձ անպատվում էր էդ աղջկա ներկայությամբ: Տղես գնում էր աշխատանքի, հարսիս ընկերուհիները գալիս էին, գարեջուր էին խմում, բարձր երաժշտություն էին միացնում: Իմ կյանքը դարձել էր դժ ոխք: Ծնվեցին թոռնուհիներս, վե ճերը սկսեցին ավելի ու ավելի հաճախ բռնկվել։ Եղան նաև խոշոր սկա նդա լներ.
Որդին սկսեց խ մել, նա դեռ չէր շփվում ինձ հետ։ Հարսս ընդհանրապես արհ ամարհում էր ինձ, ես ասես դատարկ տեղ լինեի: Սիրով պահում էի թոռներիս, հոգ էի տանում, հետո նրանք էլ մեծացան ու սկսեցին ինձ անտեսել: Ես նրանց համար գոյություն չունեմ: Ինձ հետ չեն շփվում, իսկ երբ հարց եմ տալիս, չլսելու են տալիս: Ի՞նչ եմ արել, որտե՞ղ եմ սխալվել: