Մի օր կիսուրս եկավ իրերով, ու հայտարարեց, որ մեր հետ ապրելու. Ջահելների գլխին պիտի մեծ լինի, թե չէ ընտանիք չեն դառնա: -Մեզ հետ ապրե՞ս: Վա՜յ, ինչ լավա մամ ջան: Նախ, քո տունը վարձով կտանք, կողքից փողը չի խանգարի: Երկրորդ, թոռանդ մասին հոգ կտանես: Հիմա դու ազատ ժամանակ շատ կունենաս:
Չէ որ, ստեղ ես եմ տանտիրուհին, ինչը նշանակում ա, որ դու կարիք չես ունենա եփել և մաքրել: Թոռանդ հետ ամեն օր կգնաք զբոսանքի: (Ես գիտեմ ինչ եմ ասում, իմ տղու հետ դրսում լինելը դա ժան փորձություն ա, ավելի անհանգիստ երեխա եսչեմ տեսել, կիսուրս լավ գիտի դրա մասին): Մինչև գործից գամ, դու էլ մի քիչ տան գործերը կանես, հետո իրիկունը թոռանդ հետ կխաղաք:
— Բա սերիալնե՞րս: — Մամ ջան, ի՞նչ սերիալ, մենք հեռուստացույց չունենք ու չենք ունենալու: — Ես գիտեմ, որ քեզ դիետիկ բաներ են պետք: Քո համար առանձին կեփեմ: Միայն ջրով և բանջարեղենով շիլա: Կիսուրս հավաքեց իրերն ու գնաց ասելով՝ Ջահելները պիտի առանձին ապրեն: Ամուսինս մոր հետևից փակելով մուտքի դուռը, սրտանց ծիծաղեց ու ասեց. -Դու դեմք ես: