Երեք թառլան տղա ունեմ արդեն չափահաս մարդիկ են, մեծս էլ պատրաստվումա ամուսնանա: Տղերքիս շատ եմ սիրում, բայց երբեք հետևներից չեմ ընկել: Հենց փոքրուց սովորացրել եմ, որ ինքնուրույն մեծանան ու իրանց գլխի ճար տեսնեն էն ժամանակ, երբ մեծրից ոչ մեկ չկա կողքները:
Ես իրանց հետևից երբեք չեմ վազել, վայ-վույ չեմ արել, որովհետև տղա էին: Ճիշտա մեր հայ մայրերը իրանց տղերքին ուրիշ ձև են վերաբերվում դնում են գլխներին ման տալիս, բայց ես տենց չեմ արել, ու գիտեք ինչի համար, որովհետև երկու ախպորս մայրս դրել գլխին ման էր տալիս, հետևներից հավաքում, անում դնում, ու վերջում ոչ մեկ մարդ չդառավ: Հույսները էլի դնում էին մորս վրա, որ սաղ կանի:
Ես որպես 3 տղա ունեցող կին ասեմ, երբեք ձեր տղաներին մի աստվածացրեք, սիրեք, փայփայեք, բայց թողեք թող ինքնուրույն դառնան: Տղան էլ աղջիկն էլ հավասար են էս պարագայում: Էնպես որ, էտ մենակ իրանց օգտինա: Վաղը մյուս օր լավ ընտանիք կկազմեն ու կգնահատեն, ծնողն էլ մեջ չի ընկնի ավելորդ: