Ամուսինս հաճախ ա գործուղումների գնում։ Վերջերս մի պատմություն եղավ, որ չեմ կարող հիշել առանց ծիծաղելու: Այդ գիշեր ամուսնուս հեռախոսն անջատվեց, զարթուցիչը չզանգեց, և նա քնեց։ Առավոտյան, երբ տղամարդը լվանում էր և հագնվում էր, ես հավաքեցի նրա ճամփորդական պայուսակը, որտեղ դրեցի նրա պահեստային հագուստները և հիգիենայի տարբեր միջոցներ։ Ամուսինը հապճեպ փակեց պայուսակը, համբուրեց ինձ ու վազեց, քանի որ փողոցում երկար ժամանակ իրեն տաքսի էր սպասում։
Տանից դուրս եկավ, բայց 10 րոպե էլ չէր անցավ, նա վերադարձավ: Մինչ ես հարցնում էի, թե ինչ եղավ և ինչու վերադարձավ, տղամարդը միայն սառը արտահայտությամբ բացեց պայուսակը, և մեր կատուն այնտեղից դուրս թռավ։ Ես ամբողջ առավոտ փնտրում էի մեր կատվին, և պարզվում է, նա ուզում էր մեկնել ճամփորդության: Ես ծիծաղից թուլացել էի, իսկ ամուսինս նյար դայ նացած դուրս եկավ տանից: Ես պատկերացրի նրա դեմքը, երբ պայուսակի մեջ տեսել էր կատվին: