Ես փոքր ժամանակ չէի հասկանում, թե մամաս ինչով ա զբաղվում: Մեր տանը միշտ շատ մարդիկ էին լինում, ծանոթ-անծանոթ, հեռու-մոտիկ բարեկամներ: Բոլորը գալիս էին մամայիս մոտ, ոնց որ հի վանդներն են գնում բժ շկի մոտ: ես մտածում էի, որ մամաս շատ լուրջ դեմք ա, շատ լուրջ գործով ա զբաղվում: Խեղճ հայացքով նայում էին մորս ու ասում էին. Մարգո ջան, մեր հույսը դու ես, դու ես մեր փրկիչը:
Մեկին պետք էր ամուսնուն սիր ուհուց պոկել, մեկը հարսը երեխա չէր ունենում, մյուսի աղջիկն էր տունը մնացել, մեկի տան ոսկեղենն էին գո ղա ցել, մի կնոջ ամուսինը խմող էր և այլն: Ու մայրիկս բոլորին օգնում էր, այսպիսի բազմապրոֆիլ աշխատանքով էր զզբաղվում: Քանի դեռ փոքր էի, հպարտանում էի, որ մամաս էդքան հզոր ա, որ բոլորին օգնում ա:
19 տարեկանում ամուսնացա, բայց ամուսնուս հարցում բաժտս չբերեց: Խմող էր, բացի էդ ծե ծում էր ինձ: Ստիպված թողեցի հետ եկա: Մամայիս ասեցի. բոլորին օգնում ես, ինչի՞ ինձ չես օգնում: Նայեց ինձ, ծիծաղաց ու ասեց.- Դու էլ հավատու՞մ ես: Հիմա ուզում եմ բոլորին ասեմ, որ եթե կարծում եք, որ նման կանայք այդքան հզոր են, ինչո՞ւ սեփական երեխաներին չեն օգնում: Հուսով եմ հասկացաք, ինչ եմ ուզում ասել: