Պապայիս կողմը գյուղից են: Փոքրուց չեմ սիրել գյուղի ժողովրդին: Իրանց վրայից միշտ գոմի հոտ ա գալիս: Մամաս որ ասում էր, ես չէի հասկանում: Հիմա ինքս եմ տեսնում ինչքան անֆայմ են: Գալիս են ու կոշիկները չեն հանում, ցեխոտ կոշիկներով ներս են մտնում: Չնայած երևի ավելի լավա էդ ցեխը մաքրենք քան, իրանց նասկիների հոտը քաշենք: Ոչ սեղանից օգտվել գիտեն, ոչ պատառաքաղ- դանակից գիտեն օգտվել: Կոֆեն խմում են ֆռթացնելով: Հիմա, որ իմանում եմ պիտի գան, թողնում տնից գնում եմ:
Երկու լիտր կաթ են բերում, մի բանկա մածուն, գիտեն, թե աշխարհի բարիքները բերեին լցրեցին մեր տունը մենք էլ պիտի ճոխ սեղան փռենք դիմացները ու անընդհատ մերսի ասենք: Թող ոչ գան, ոչ էլ կաթ-մածուն բերեն: Խանութում լցրածա: Մեկ էլ գիտե՞ք ինչը չեմ սիրում, էն որ գիտեն քաղաքի բարեկամների տները հյուրանոց ա: Հենց իրանց երեխեքը բարձրագույն են ընդունվում, մտածում են, որ իրանց երեխեն պիտի բարեկամի տանը մնա: Մեկա, զզվում եմ գյուղի բարեկամներից: