Մի՛ բար կացիր ինձ վրա, Տեր, իմ բազում անօր ինությանց համար

Ներող և ներգործող բարեաց, բազմագութ և ողորմած Տէ՛ր իմ և Աստուա՛ծ իմ, որ յայսմ աւուր հրամայեցեր ջրոյն հանել յինքենէ զհոյլս զեռնոց և ձկանց ծովու և թռչնոց երկնից, և աւրհնեցեր զնոսա՝ աճել և բազմանալ, և մինչև ցայսաւր և առ յապա խնամարկես ի վերայ նոցա. և արդ, ես՝ բազմամեղս, անկեալ աղաչեմ զքեզ, բազմազեղ և ազնուագութ Տէ՛ր, մի՛ անտես առներ զմեղաւորս ի պահպանութենէդ քումմէ և մի՛ մերժեր զյանցաւորս ի պարգևաց քոց, այլ ցո՛յց ինձ զողորմութիւնդ քո և արա՛ առ իս նշան բարութեան: Բա՛րձ զբեռինս բարկացուցանողիս և ազատեա՛ զտառապեալս ի տոռանց մեղաց:

Մի՛ բարկանար ինձ, Տէ՛ր, վասն բազում անաւրէնութեան իմոյ, և մի՛ դատապարտեր զդառնացուցիչս վասն անուանդ քում սրբոյ, այլ տու՛ր ձեռն տարաւրինեցելոյս, և հա՛ն ի խորոց անդնդոց զխորասուզեալս մեղաւք, մաքրեա՛ յաղտոյ մեղաց և ազատեա՛ ի խղճէ մտաց զբազմաբիծս, զորդիս կորստեան արա՛ որդիս լուսոյ, և զհեռացեալս յարդարութենէ արա՛ մերձաւոր քոց սրբոցն և սիրելեացն, զի ընդ նոսին մտեալ ի հանգիստն մշտնջենաւոր՝ փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն: