Տղես արդեն հինգ տարի ա ամուսնացածա: Մենք միասին ենք ապրում: Երկու հրաշք թոռ ունեմ: Հարսիս հետ լավ լեզու ենք գտել, ջան ասում ենք, ջան լսում ենք: Ես երբեք չեմ հասակացել էն կիսուրներին, որ հարսների հետ յոլա չեն գնում: Եթե տղուդ սիրում ես, ուրեմն հարսիդ հետ էլ լեզու կգտնես: Ասենք ջահել ա, կարող ա մի հատ էլ սխալ անի, չի կարելի մատի փաթաթան սարքել ու հետը կ ռիվ բռնել: Օտարի աղջկան բերում ես հարս, պետք ա իրա նկատմամբ ավելի ուշադիր ու հոգատար լինես, քան քո սեփական երեխեքի:
Հարսի համար դժվար ա, նոր ընտանիք ա մտնում, տարբեր նիստ ու կացա տեսնում: Պետք ա քո հարազատ երեխուդ պես ընդունես, ներողամիտ լինես: Մեկ էլ տեսնում ես մի ամսվա հարսի հետ նենց կ ռիվ են տալիս, ոնց որ ոխ երիմ թշ նամիներ լինեն: Բա եղա՞վ: Բա կարելի՞ ա: Ինչի՞ իմ տղու սիրտը կոտրեմ: Էդ աղջկա հետ մի ամբողջ կյանք ապրելու ենք, ինչի՞ իրար աչք ու երեսից ընկնենք: Ես հաստատ եմ ասում, վատ հարսներ չկան, կիսուրներն են վատը, տան մեծից շատ բանա գալիս: