Մի շաբաթ առաջ մարդուս քուրերը մեր տանն էին: Ես ճիշտն ասած իրանց էդքան էլ չեմ սիրում: Մարդաչնման մարդաչհավան, էդ իսկական իրանց համար ա ասված: Նստում են ու սկսում են իրանց գովալ, սաղից բամբասում են: Ես հարգանքից ելնելով չեմ խառնվում իրանց խոսակցությանը: Մեկ-մեկ ինձ էլ են սկում կծել, բայց բանի տեղ չեմ դնում: Չեմ ուզում հետներն ընդ հար վել: Բայց էս վերջին անգամ հունից դուրս եկա: Ու ինձ նյարդայնացրեց հենց մարդուս պահվածքը:
Սկսեց ինձ ձեռ առնել քրերի ներկայությամբ: Թե բա, ինքը ինչ տղա էր, որ աղջկա վրա մատը դներ, իրան կուզեր: Խաբնվեց իմ սիրուն աչքերին, բայց հիմա նայում ա ինձ ու զարմանում ա, թե ոնց կարար իրա նման թագավոր տղեն իմ նման մոխրոտին առներ: Հետո էլ սկսեց ծաղրել իմ անխնամ ձեռքերը, մազերը, ասեց, որ ուրիշի կանայք ոնց որ թագուհի լինեն:
Ես էլ չկարոզացա ինձ զսպեմ ու ասեցի. թագուհի լինում ա թագավորի կողքին, իսկ եթե ես հիմա մոխրոտի տեսք ունեմ, էդ նրանից ա, որ իրա նման տղամարդու կողքին եմ: Իսկական ու լավ տղամարդու կողքին կինը ծաղկում ա, իսկ անհաջողակ տղամարդու կողքին կինը խամրում ու մոխրոտիկ ա դառում: Կինը տղամարդու հայելինա: Թող լսի ու իմանա, ոչ թե նստի ինձ ձեռ առնի: Թագավորի կողքին չի կարող մոխրոտիկ լինի: