Ախպորս ընկերը ինձ անպար կեշտ առաջարկություն արեց, բայց ես չգիտեմ ինչ անեմ, ասեմ ախպորս թե՞ լռեմ

Ախպորս ընկերները մեր տուն շատ են գնում գալիս: Մեր տան դռները միշտ բաց են իրանց առաջ: Մամաս միշտ սիրալիր ընդունում ա բոլորին: Մի անգամ ախպորս ընկերներից մեկը եկավ մեր տուն, ես մենակ էի, ասեցի, որ տանը չի ախպերս, ինքն ասեց, որ իմ մոտա եկել գործով: Մտքովս ոչ մի վատ բան չանցավ: Ներս թողեցի: Սուրճ հյուրասիրեցի: Ինքն ամուսնացածա: Ինձ առաջարկեց, որ դառնամ իրա սի րուհին, ասեց, որ շատ ա սիրում ինձ:

Կնոջը չի սիրում, բայց եերեխու խաթր ապրում ա հետը: Խոստացավ, որ ինձ փողի մեջ կլողացնի, իրար հետ սաղ աշխարհը ման կգանք: Բայց խնդրեց, որ ախպերս էդ մասին չիմանա: Ես ականջներիս չէի հավատում: Ես նման առիթ չեի տվել: Ինչի՞ց դրդված ինձ նման առաջարկություն արեց: Ես նրան դուրս հրավիրեցի մեր տնից ու ասացի, որ այլևս ոտք չդնի մեր տուն, այլապես, թե իր կինը, թե իմ ընտանիքը կիմանան նրա առաջարկի մասին:

Հիմա ես չգիտեմ ինչ անել: Շատ եմ ուզում եղբորս պատմել, բայց գիտեմ, որ դա նրան ցա վ կպատճառի, բացի այդ վա խենում եմ, որ դա կարողա շատ վատ ավարտվել, եղբայրս շատ տա քարյուն տղամարդա: Եթե նրա կինը իմանա, նրանց ընտանիքը կքայ քայվի: Իսկ ես չեմ ուզում, որ իմ պատճառով, նրանց երեխան անհայր մնա: Տեղս չեմ գտնում: Չգիտեմ ի՞նչ անել: