Դասղեկն այդ օրը դպրոց չէր գնացել, նախորդ օրը դպրոցում ինքնազգացողությունը վա տա ցել էր և որոշեց մեկ օր հանգիստ վերցնել: Աշակերտները, տեսնելով, որ դասղեկը չի եկել, զանգեցին նրան՝ իմանալու նրա բացակայության պատճառը: Խոսեցին, բայց հետո դասղեկը մոռացավ անջատել հեռախոսը ու դառնալով ամուսնուն ասաց. Հեսա մարտի ութ ա գալիս, հլը տենամ ինչ են անելու, դիմացը քննություններ ա, լավ նվեր չանեն, քթներից կբերեմ, իրանց նման անդաս տիարկների համար ն երվերս քա յայում եմ ու կոպեկներ եմ ստանում:
Երբ պիտի պրծնեմ դրանցից: Աշակերտները լսեցին այս խոսքերը, աղջիկներից մեկը հասցրեց ձայնագրել: Նրանք որոշեցին վր եժ լուծել դասղեկից: Սակայն որոշեցին ցույց չտալ, որ լսել են նրա խոսքերը: Մարտի ութին նրանք ոչինչ չարեցին, նույնիսկ չշնորհավորեցին: Դասղեկը կա տա ղությունից տեղը չէր գտնում, մյուս դասարանների դասղեկները ուսուցչանոցում հպարտանում էին իրենց դասարանների կողմից ստացած նվերներով:
Հաջորդ օրը նա որոշեց հրաժարվել դասղեկությունից: Տնօրենը մտավ դասարան և շատ խիստ խոսեց աշակերտների հետ, ովքեր չեն հարգում իրենց դասղեկին: Այդ պահին աշակերտներից մեկը միացրեց ձայնագրությունը: Տնօրենը ականջներին չէր հավատում և նայում էր ուղիղ դասղեկի աչքերի մեջ: Հաջորդ օրը դասղեկը դպրոց չներկայացավ, նա հեռացվել էր աշխատանքից: