Հարցում. Կո՞ղմ եք, որ Երիտասարդական պալատը վերականգնվի իր նախկին տեսքով

ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել են բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։ Նախատեսվում էր Երևանում պալատը կառուցել բարձրադիր՝ բոլոր կողմերից տեսանելի տեղում։ Ընտրվեց Քանաքեռի բարձունքը` Աբովյան փողոցի վերջում, որտեղ ավարտվում է Ալեքսանդր Թամանյանի գլխավոր պլանի հյուսիսային հատվածը։ Կառույցի գումարները հատկացվում էին Մոսկվայից։ Պալատի կառուցման նպատակն էր, որպեսզի տարբեր հանրապետություններից ժամանած

երիտասարդները հանդիպեին այնտեղ, շփվեին, սիմպոզիումներ, փառատոներ կազմակերպեին, զբաղվեին սպորտով և այդ ողջ ընթացքում բնակվեին շենքի տարածքում գործող հյուրանոցում։ 1970-ական թվականների կեսերին Հայաստանի Կոմերիտմիության ղեկավար Ստեփան Պողոսյանը առաջարկել էր ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանին, Արթուր Թարխանյանին և Սպարտակ Խաչիկյանին զբաղվել այդ նախագծով։ Շենքի կառուցման վայրի համար կար մի քանի տարբերակ ևս՝ Ազգային ժողովի ետնամասում գտնվող տարածքը, Պասկևիչի բլուրը և այլն։ Ի վերջո, ինչպես նշվեց, այն կառուցվեց Աբովյան պուրակին կից[1]։ Շինարարական աշխատանքները բարդ էին, այդ պատճառով պալատը կառուցվում էր մաս առ մաս։