Մտա խանութ մի քանի բան ունեի վերցնելու տան համար: Վերցրի ինչ պետք ա ու մոտիկացա կասսային: Ինձնից առաջ երկու հոգի կային կանգնած: Կասսայի մոտ ծեր տատիկ էր կանգնած: Էնքան էլ բարի դեմք ուներ, ոնց որ հեքիաթների միջի տատիկներից լիներ: Դողդողացող ձեռքով կոպեկներն էր հաշվում: Վերցրածն ընդամենը մի հատ հաց էր, մի հատ բուլկի ու մի տուփ կաթ: Պարզվեց, որ տատիկի մոտ 10 դրամ չի հերիքում ու տատիկը չի կողմնորոշվում, թե որ ապրանքը չվերցնի:
Բուլկին մի կողմ դրեց ու ասեց, էս չեմ վերցնի:Գիտե՞ք ինչի վրա զարմացա, էդ 10 դրամը էդքան մեծ փողա՞, որ խանութում տարեց կնոջը չեն կարող զիջել: Կանգնածներից ոչ մեկը չփորձեց օգնել: Տատիկը վերցրեց հացն ու կաթը ու պատրաստվում էր դուրս գալ: Հետևից ձայն տվեցի: Վճարեցի բուլկիի համար: Ու բուլկին տվեցի տատիկին:
Խանութից իրար հետ դուրս եկանք, էդ տատին ինձ էնքան օրհնեց: Մոտս 5000 դրամ կար, տվեցի ու ասեցի. Տատ ջան, մտի խանութ, ինչ ուզում եք քո համար առ: Տեսնեիք էդ տատիկի ուրախությունը, ամաչելով վերցրեց: Մենք բոլորս էլ մեծանալու ենք և չգիտենք, թե օր ծերության մենք ինչ վիճակում կլինենք: Մեծերը մեր օգնության կարիքն ունեն ու կապ չունի մեր տատիկն ու պապիկն են, թե ուրիշի: