Քանի ամիս տանը չէի եղել, խոպանում էի ու հիմա ուրախացած վերադառնում էի տուն: Պատկերացնում էի, թե ոնց կուրաղանան մերս, կնիկս, երեխեքս: Հաճելի ա, երբ քեզ տանը սպասում են: Մամաս քանի տարի ա արդեն մեր հետա ապրում: Մորս տունը վաճառեցինք, իմ պարտքերը տվեցինք ու մերս տեղափոխվեց մեր տուն: Տանը բոլորը ինձ ուրախ դիմավորեցին, աղջիկներս ուրախությունից լ աց եղան, կինս էլ գրկել էր ու բաց չէր թողնում:
Բայց մորս չտեսա: — Բա մաման ու՞ր ա, էս ինչի ինձ չի դիմավորում: Կինս ասեց, որ գնացել ա առ ողջարան ու մի քանի օրից կվերադառնա: Անցավ երեք շաբաթ, բայց մամաս չէր վերադառնում: Զանգում էի, բայց զանգերիս չէր պատասխանում: Ես սկսեցի կասկածել, ստեղ մի բան էն չէր: Կնգաս սկսեցի հարցաքննել: Կինը սկզբում լռում էր, հետո նա դարձավ ու գ ոռալով սկսեց բացատրել,
թե որքան դժ վար է եղել մեծահասակ կնոջ հետ, նա հաճախ է հի վանդ ացել, շրջում էր բնակարանում, անդադար հա զում: Դրա համար էլ նրան խնդրել են հեռանալ։ Ստացվում է մորս տանից դուրս էին արել ու ոչ ոք նրա տեղը չգիտեր: Ես վազելով դուրս եկա տնից, ամբողջ քաղաքով մեկ փնտրում էի մորս ու հանկարծ նրան գտա կայարանում նստած փող էր խնդրում անցորդներից: Տեսնելով նրան՝ ես վազեցի, գրկեցի:
— Մամ ջան, մամ, կներես, ես չգիտեի, եթե իմանայի…: Մամաս գրկեց ինձ, ու աչքերը սրբելով ասեց. — Բալա ջան, տղես… Ես զանգեցի կնոջս ու ասեցի, որ տուն եմ գնում մորս հետ, ու կարգադրեցի, որ մինչև մեր հասնելը ոչ կինս, ոչ էլ դուստրերս տանը չլինեն: Եթե իմ կինն ու դուստրերը ինձ հարգեին, երբեք նման կերպ չէին վարվի մորս հետ: