Թուր քերը ջնջել են «ՀԱՅԿԱԿԱՆ լեռնաշխարհ» հասկացությունը, փոխարենը տարածել «Հնագույն Թ ուրքիա». տեսեք, թե ինչպես այս ՀԱՅՈՒՀԻՆ պայքարեց դրա դեմ

Բրիտանական թանգարանը իր դահլիճներից մեկը անվանել էր «Հնագույն Թ ուրքիա» և որպեսզի այն վերանվանվի «Անատոլիա և Ուրարտու», հայազգի Զեփյուռ Բատիկյանը ստորագրահավաքի լուրջ արշավ կազմակերպեց՝ ապացուցելու Հայաստանի և ողջ մարդկության պատմության խեղաթյուրումը։ Դա տեղի ունեցավ 2016 թվականին: Արդարությունը մասամբ վերականգնվեց։ Գոյություն չունեցող «Հնագույն Թուրքիա» տերմինը ներողամտորեն փոխարինվեց «Անատոլիա և Ուրարտու» տերմինով, որը պատմական շրջապտույտի մեջ մտավ կե ղծարարության վարպետներ Դյակոնովի և Պիոտրովսկու մատուցմամբ։

Սակայն տվյալ դեպքում նման անվանափոխությունը իսկապես կարելի է համարել ձեռքբերում և առաջին քայլը դեպի մարդկության իրական պատմության ճանաչումը, որի կեղծմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիան։ Իր հայտարարության մեջ Զեփյուռ Բատիկյանն ասել է. «Ես կարող եմ հպարտանալ իմ ձեռքբերմամբ, քանի որ ինձ հաջողվեց հաղթահարել այդ գործը, և Բրիտանական թանգարանի «Հնագույն Թուրքիա» դահլիճը վերանվանվեց «Անատոլիա և Ուրարտու»: Իհարկե, կուզենայի, որ այդ դահլիճը վերանվանվեր «Հայաստան» կամ «Հայկական լեռնաշխարհ»։ Այնուամենայնիվ, արդարության վերականգնման առաջին քայլն արվել է»։

Անշուշտ, հպարտանալու բան կա։ Հուսանք, որ «Հնագույն Թուրքիա» աբսուրդային տերմինը այլևս չի բարձրաձայնվի։ Զեփյուռը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայում Հայաստանի հանգուցյալ դեսպան Կարինե Ղազինյանին, ինչպես նաև Հայաստանի մշակույթի նախարարին, հայ և բրիտանացի պատմաբաններին, այն բոլոր մարդկանց, ովքեր օգնել են հավաքել 12 հազար ստորագրություն: Աղբյուրի հաղորդագրության մեջ նշվում էր, որ թանգարանում ներկայացված առարկաները կապ ունեն ոչ թե Թուրքիայի, այլ Ուրարտուի հետ։ Նշվում է նաև, որ պատկերասրահում հաճախ ցուցադրվում են տարբեր ժամանակաշրջանների հայկական արտեֆակտներ, սակայն դրանց մշակութ