Երբ սկսեցի հանդիպել Սամոյի հետ, երջանկությունից յոթերորդ երկնքում էի: Բայց մամաս ու տատիս իրան չէին հավանում: Հետո ես հղ իացա ու պարզվեց, որ Սամոն էն մարդը չի, ով ներկայանում էր, բռի, կո պիտ անտ աշ մարդ էր: Թողեց ու գնաց: Մամաս պայման դրեց, թե գնա էրեխուց ազատվի, թե չէ տուն չեմ թողնի: Ես չլսեցի մորս ու ինձ տնից դուրս արեց: Երբ էրեխեն ծնվեց,գնացի տատիիս մոտ:
Բայց տատիս ինձ չընդունեց. Ես քեզ երբեք չեմ ների: Դու հրաժարվեցիր լսել ինձ և մորդ, երբ մենք քեզ ասում էինք, որ հեռու մնաս էդ խու ժանից: Հիմա ուր ուզում ես գնա ու դուռը էրեսիս փակեց: Փողոցով քայլում էի ու հեկ եկում էի։ Պուճուրիս հետ չգիտեի ուր գնայի: Ա՜խ պապ ջան, ինչի թողեցիր ինձ գնացիր, դու միշտ պատրաստ էիր օգնել ինձ։ Նոյեմբերն էր ու շատ ցուրտ: Կուչ էկած էրեխեն գիրկս նստել էի այգում: մեկ էլ մի կին մոտեցավ ինձ: -Կպատմե՞ս ինչ է պատահել քեզ հետ:
Ես սկսեցի ավելի ուժեղ լաց լինել։ -Դու պետք է ինձ ասես, թե ինչ է եղել։ Այդ դեպքում ես կարող եմ օգնել ձեզ: Խնդրում եմ, ասա ինձ, թե ինչ է տեղի ունեցել: Ես պատմեցի ամեն ինչ: Պարզվեց, որ ինքը ժամանակին լսել էր մորը, ազատվել էր էրեխուց ու հիմա շատ էր փոշմանել: Ինձ տարավ իրա տուն ու խոստացավ, որ կօգնի: Հետո ասեց, որ ինքն իրան խոստացել ա, որ կօգնի իմ վիճակում գտնվող բոլոր աղջիկներին: Շնորհակալ եմ Աստծուց, որ էդ կինը հանդիպեց ինձ: