Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հար ձակման հետևանքով մեկ տասնյակից ավելի հայ զի նծառայող է գեր եվարվել: «Պատկերը դեռ խա բուսիկ է, կարող է փոփոխվել: Նույնականացված գեր իների հետ կապված այլ ինֆորմացիա չեմ կարող նշել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստ որաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրե տանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զի նատեսակներից սկսել են ինտենսիվ կր ակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ողջ օրվա ընթացքում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ:
Սեպտեմբերի 14-ին թշնամին վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով՝ կիրառելով նաև հարվ ածային Ա ԹՍ-ներ։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Հայկական կողմի զո հերի թիվը սեպտեմբերի 16-ի դրությամբ 135-ն է: Վիր ավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բու ժումը հիվա նդանոցներում: