Էն ինչ տեսա էդ օրը տրոլեյբուսի մեջ, կյանքում չեմ մոռանա, եկեք աղոթենք մեր լավ վարորդի համար, Աստված իրա բալին պահպանի

Էն օրը սովորականի պես գործից տուն էի գնում տրոլեյբուսով: Հենց առջևի նստարանին էի նստած ու ամեն ինչ իմ աչքերով տեսա ու իմ ականջներով լսեցի: Երբ տրոլեյբուսը մոտեցավ կանգառին, ուղևորներից մեկը, որ տարեց կին էր, սկսեց առաջանալ: Նա փորփրում էր պայուսակը, մի քանի անգամ բացեց ու փակեց, ինչ որ բան էր ման գալիս ու չգտավ: Դեմքից երևում էր, որ շատ զարմացած էր ու անընդհատ կրկնում էր.

— Ախր ինչ եղավ, ախր ուր եմ դրել, հիշում եմ, որ դրել եմ պայուսակիս մեջ: Տրոլեյբուսը կանգնեց, տատիկը մոտեցավ վարորդին ու կարմրելով շատ կամացուկ ասեց. Տղա ջան, շատ եմ խնդրում, ներ ող եղի, դրամապանակս ոնց որ կորցրել եմ, հազար անգամ, կներես: Վարորդը ասեց. — Իջի մայրիկ ջան: Հետո ասեց. -Մի րոպե սպասի մայրիկ ջան, գրպանից հանեց 5000 դրամանոց թղթադրամ ու ասեց.

— Տատ ջան վերցրու, մինչև դրամապանակդ կգտնես: — Վայ տղա ջան, չեմ կարող: — Տատ, խնդրում եմ վերցրու: Իմացի քո թոռն եմ: Էդ պահին տատիկի աչքերից արցունքները գնացին: — Աստված քո երեխեքին պահապան լինի, իմ թոռը պա տե րազմում զո հ վելա: Աստված ձեր բոլորի երեխեքին պահի ու պահպանի: Ես տեղումս քարացել էի, չկարողացա զսպել արցո ւնքներս: