Երբ ես սկսեցի առանձին ապրել, ես ունեի խոհանոցային սրբիչների մի ամբողջ դարակ։ Դրանք մեկ օրում կեղտոտվում են՝ յուղը կաթում է, հետո ձեռքերդ սրբում ես, իսկ բծերը հեռացնելը բավականին դժվար գործ ա։ Մայրս դրանք միշտ թրջում էր, հետո եռացնում, բայց այս մեթոդը ինձ դուր չի գալիս: Մի անգամ տեսա տատիկս ինչպես ա լվանում: Արդյունքը տեսնելով, հասկացա, որ դա ամենալավ մեթոդն ա:
Հարկավոր ա 3 լիտր եռացրած ջրի մեջ լցնել մեկ գդալ աղ, 3 ճաշի գդալ կերակրի սոդա ու ավելացնել լվացող միջոց։ Սրբիչները 10 րոպե թրմեք լուծույթի մեջ, ապա լվացեք։ Սովորաբար շատ է օգնում: Մի բան էլ ասեմ, հատակը միշտ լվացեք փոշիով կամ հեղուկ օճառով։ Հատակը փայլուն մաքուր է։ Թարմության բույրը երկար ժամանակ երաշխավորված է։
Խոստովանենք, որ մեզանից շատերը չգիտեն այս հնարքների մասին: Չնայած այն բանին, որ վաճառակետերում առաջարկվում է մաքրող միջոցների լայն տեսականի, այնուամենայնիվ, տեղին է նշել, որ դրանցից շատերն այնքան էլ արդյունավետ չեն: Եթե դուք էլ գիտեք այսպիսի հնարքների մասին, ապա կիսվեք մեզ հետ: