Սայլակի վրա էի, չէի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել ինձ հետ տեղի ունեցած ցավալի դեպքի՝ ավտովթ արի պատճառով։ Տարիներ առաջ մի աղջկա էի սիրահարվել ու ցանկանում էի հետն ամուսնանալ։ Անտեսեցի ամեն բան ու առաջարկություն արեցի։ Մտածում էի՝ նա լցված է անկեղծ զգացմունքներով ու անհնար է՝ ինձ մերժի, քանի որ մշտապես լավ խոսքեր էի լսում նրանից։ Մի խոսքով՝ արեցի առաջարկությունը և ի զարմանս ինձ՝ մեր ժվեցի։
Տարիներ անց, երբ արդեն քայլում էի, հանդիպեցի մի կնոջ, ով հազիվ էր ոտքերը քարշ տալիս։ Դեմքից մի կերպ ճանաչեցի՝ նա էր՝ նախկին սիրելիս։ Երեխաներիս հետ էի զբոսնում այգում, երկար խոսել չէի կարող, միայն մոտեցա և մի բան ասացի․ -Կյանքը բումերանգ է, սա միշտ հիշիր։ Այսքանը հերիք էր նրան, ուրիշ ասելիք չունեմ։ Դժ վարության պահերին ամեն ոք չէ, որ կողքիդ կարող է լինել։