Մայրս շատ վա տ բնավորություն ունի: Նա առավոտից երեկո բոլորին կոպտում ու վի րավորում է՝ իր չստացված կյանքի համար: Նա ն եղացնում է ինձ ու քրոջս, հորս ընդհանրապես բանի տեղ չի դնում: Չնայած ով էլ նման ամուսին ունենար, հաշվի չէր առնի: Հայրս անդադար խմում է, նա միշտ խմած է ու անգիտակից: Ամբողջ տան հոգսը մորս ուսերին է: Ես ու քույրս է դպրոցում ենք սովորում:
Մի խոսքով մեր տանը քաոս է: Բայց ամենացավալին այն է, որ մայրս տատիկիս վռնդել է տնից ու մենք ոչինչ չենք կարողանում անել: Տատս խելոք ու խեղճ կին է, բայց մայրս չի համակերպվում նրա ներկայությանը: Մի օր նա տատիս շորերը տվեց ձեռքն ու ասաց. «Գնա՛, թող մի քիչ էլ մյուս հարսդ պահի: Առավոտից իրիկուն մարդու հետ լեյջան ա անում կաֆեներում ու խանութներում, ես էլ հարբեցող տղուդ ու քո դարդն եմ քաշում: Գնա իրանց հետ ապրի, թող մի քիչ էլ իրանք քեզ պահեն»:
Տատս շորերը վերցրեց ու մոլորված դուրս եկավ տնից: Ես ու քույրս ինչքան խնդրեցինք, աղաչեցինք ու ողբացինք մորս վրա չազդեց: Նա չարացել է ամբողջ աշխարհի դեմ: Տատիս դեմքը երբեք չեմ մոռանա. խեղճացած, մոլորված ու շիվարած: Նա լուռ վերցրեց շորերն ու գնաց: Հիմա նա ապրում է քրոջ տանը, նրա ընտանիքի հետ: Խոսել եմ հետը, ասում է, որ իրեն շատ լավ են վերաբերվում, սակայն իրեն անհարմար է զգում: Ասում է, որ ծերանոց է ուզում գնալ, սակայն քույրը նրան կտրուկ արգելել է խոսել այդ մասին: Հիմա ես ի՞նչ անեմ ասեք, ոչ փող ունեմ, ոչ էլ չափահաս եմ, որ աշխատեմ կամ տուն վարձեմ տատիկի համար: Չեմ կարողանում ներել մորս: