Ես մանկատանն եմ մեծացել: Միշտ երազել եմ ընտանիք ունենամ: Միշտ նա խանձով էի նայում էն երեխեքին, որ ծնողներ ունեն, տատիկ ու պապիկ ունեն: Ամեն գիշեր պառկելուց երազում էի, որ մամաս ինձ գրկեր, տատիկս տաք վերմակով ծածկեր:
Նրան ովքեր մեծանում են ընտանիքում, չեն գիտակցում, չեն գնահատում, թե էդ ինչ երջանկություն ա, երբ դու գնում ես պառկելու, ու տանեցիները քեզ բարի գիշեր են ասում: Իսկ մանկատանը աշխատողները գալիս էին գոռում էին շուտ պառկեք, ձեններդ չլսվի, լույսը հանգցնում էին ու գնում էին: Լացելով մտնում էի սառը անկողինը: Հիմա արդեն 20 տարեկան եմ, բայց էդ երազանքը հլը չի մարել: Մեր շենքում մի տատիկ կա, միշտ մենակ նստում էր բակի նստարանին:
Ընկերացել էինք ու մի օր էլ պատմեց, որ երեխեքը մոռացել են իրա մասին, շատ էի խղճում տատիկին: Մի օր էլ առաջարկեցի, որ գա ու իրար հետ ապրենք: Շատ խնդրեցի: Ամեն առավոտ ինձ աշխատանքի ա ճանապարհում, ամեն իրիկուն մտնում եմ տուն համով հոտերից ծնկներս ծալվում են, գրկում եմ ձեռքերը համբուրում եմ: Երջանկություն ա սենց տատիկ ունենալը: