Ուսանող տարիներին մի գյուղացի աղջկա հետ էի մնում վարձով տան մեջ, Ապարանից էր, էդ ի՜նչ շնորհքով, ֆայմով աղջիկ էր, էդ ինչ հավեսով, ջիգյարով ժողովուրդ են ապարանցիները, հալալա իրանց, որոշել եմ, ապարանցու հետ եմ ամուսնանալու

Ուսանող տարիներին մերոնք տուն վարձեցին իմ համար: Երկու աղջիկներով էինք մնում, կիսովի տալիս էինք վարձը: Էդ աղջիկը ապարանից էր: Մինչև իրա հետ շփվելը ես ապարանցիների հետ առնչություն չեմ ունեցել: Մեկ-մեկ անեկդոտներ էի լսում ապարանցիների մասին: Էդ ի՜նչ շնորհքով աղջիկ էր: Իրար հետ մտերմացել էինք: Առանձին սենյակներում էինք ապրում, բայց դե մի տան մեջ էինք ապրում: Իրար հետ ուտում էինք, մթերքը կիսովի էինք առնում:

Իմը, քոնը չկար: Իրանց տնեցիք էլ շուտ-շուտ գալիս էին: Հավեսով, ջիգյարով մարդիկ էին: Ամեն անգամ գալուց իմ տննեցիքի համար էլ էին մթերք բերում, ասում էին կտանես ձերոնց: Մի քանի անգամ եղել եմ իրանց տանը: Շատ հյուրասեր ժողովուրդ են: Ու էդ գյուղում բոլորն էին ըտենց: Մեծ մասը իրար բարեկամ էին, խնամի, քավոր ու սանիկ: Որ իմանում էին գնացել ենք գյուղ, հրավիրում էին ինձ իրանց տները՞ Զարմանում եմ, էս թվին ըտենց մարդիկ կան:

Քաղաքում վա խե նում են առանց նախօրոք զանգելու իրար տուն գնան, բայց ապարանցիներն ըտենց չեն: Հյուրասեր, հավեսով, շնորհքով, թասիբով: Բա ինչքան հարգանքով են իրար նկատմամբ: Զգացի, թե որն ա իսկական հարազատությունը, բարեկամությունը:: Հասնում են իրար, օգնում են մեկը մյուսին: Մեկին հանկարծ մի բան ա լինում, սաղով հավաքվում են: Ընկերուհուս պապային բերել էին հի վան դանոց, ամբողջ ազգությունը հավաքվել էր, հի վան դանոցում ասեղ գցելու տեղ չկար: Լուրջ եմ ասում, հալալա իրանց: