Հայկական շոու բիզնեսում կան հայտնիներ, ովքեր կարծես ամաչում են իրենց իրական անուններից: Ամեն դեպքում տպավորությունն այդպես է, քանի որ, իմանալով նրանց իրական անունները, մեղմ ասած, ուզում ես փորդ բռնել և ծիծաղել: Այս հայտնիները խնամքով թաքցնում են իրենց անձնագրային անունները: Այս հրապարակման մեջ առանձնացրել ենք այն հինգ հայտնիներին, ովքեր ամաչում են իրենց իրական անուններից:
Լևսիր Դավթյան: Հիմա կհարցնեք՝ իսկ ո՞վ է նա: Սա դերասան Լևս Դավթյանն է, ով խնամքով թաքցնում է իր իրական անունը, քանի որ, մեղմ ասած, կարդալիս ծիծաղդ էլ է գալիս: Նրա անունն ինքնին ասես հրաման լինի, ինչպես, օրինակ, շանդ կասեիր՝ նստիր, վազիր, ոսկորը բեր: Նշենք նաև, որ նրա հետ այդ դժբախտ պատահարը (Լևվսիր անուն ստանալը) ունի հետաքրքիր նախապատմություն․ նրան «պատվել են» պապիկի՝ Լևոնի, ու տատիկի՝ Սիրանուշի անուններն իրար միացնելով։
Արտավազդ Վարդանյան: Այո, այո, սա հաղորդավար Արտակ Վարդանյանի անունն է, բայց այս պատմության մեջ հետաքրքիրն այն է, որ նրան նեղ շրջապատում Արտաչոկ են ասում, չնայած նա ունի Մեծ Հայքի արքա Արտավազդ Ա-ի անունը, և այսքանից հետո, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կզգար Արտավազդը, եթե իմանար, որ նրան նեղ «կռուգում» Արտաչոկ են ասում:
Ալբերտ Սիմոնյան: Նույն ինքը՝ «Փոփի արքա» Թաթա Սիմոնյանն է։ Սա նրա բեմական անունն է, իսկ թե ինչպես է որոշել այդ անունով ներկայանալ, բարդ է ասելը:
Արաքսյա Կարապետյան : Սա հայկական ռաբիսի թագուհին Նանայի իրական անունն է։ Ինչպե՞ս կընդունեիք, երբ այս պարմանուհուն դիմեին որպես Արաքսյա: Օրինակ՝ ես կառաջարկեի Նանայի տեղն Անանուխ դնել․ դա, կարծես, ավելի ազնվական բույսի անուն է, չնայած ազնվական լինելու համար պետք է ազնվական երգեր էլ երգել:
Նորայր Մադլենյան: Սա հայտնի երգահան Ռիչարդ Մադլենյանի անունն է։ Ի դեպ՝ նաև ազգանունն է փոխված․ նա հարցազրույցներից մեկում պատմել է, որ պարզապես նոր ազգանուն ունենալու համար իր մայրիկի՝ Մադլենի անվան վերջում «յան» է ավելացրել: Ու եթե Նորայր անունով հազարավոր երիտասարդների կարելի է հանդիպել, ապա Ռիչարդ և այն էլ՝ Մադլենյան, միանշանակ մեկն է: Հավանաբար հենց սրան էլ ցանկացել է հասնել դերասան-երգահանը: