Ես փոքրուց շատ եմ երազել երեխեք ունենալու մասին: Միշտ ուզեցել եմ, որ ամուսինս աշխատանքից տուն գա, ես սեղան պատրաստեմ, միասին նստենք հաց ուտենք: Բայց արդեն 29 տարեկան եմ, հլը ուզող չունեմ: Պապաս ասում ա, էնքան գեշ ես, որ նայում եմ քեզ ախորժակս փակվում ա: Մամաս միշտ ասում ա. ախչի դու ախր շատ գեշ ես, քեզ ով կառնի, հորական տատուդ ես քաշել:
Դե եթե ես հորական տատուս նման եմ, ուրեմն պապուս նման մեկը գտնվի, որ կուզենա իմ հետ ամուսնանա: Հիմա խնդրում եմ, եթե կգտնվի մեկը, որ կուզենա իմ հետ ամուսնանա, կտամ իմ համաձայնությունը: Ես կյանքում մարդուս հետ չեմ կռ վի, շատ հնազանդ կլինեմ, խոնարհ հարս կլինեմ կիսուրիս համար:
Պատրաստ եմ կեսրարիս ոտքերը լվանամ: Հիմիկվա կապը կտրած աղջիկների նման չեմ: Ով իմ հետ ամուսնանա, աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինի: Ամեն ինչ կանեմ իրան երջանկացնելու համար: Ես շատ գեշ աղջիկներ եմ տեսել, որ ամուսնացել են ու երեխեք ունեն: Ընենց, որ չի բացառվում, որ մի օր իմ բախտն էլ կբացվի: