Չեմ սիրում, երբ մարդիկ իրենց քիթը խոթում են ուրիշի գործերի մեջ: Սկսում են քնն ադա տել մարդուն, առանց իմանալու տվյալ մարդու քայլերի դր դապատ ճառների մասին: Առանց հասկանալու մարդուն սկս ում են քննա դատել: Ես երբեք ուրիշներին չեմմ քննա դա տում: Միշտ մտածու եմ, որ եթե մարդը նման կերպա վարվում, ուրեմն ունի իրա պատճառները:
Բայց արի ու տես, որ մեր ամբողջ թաղա մասը իմ դեմ ա դուրս եկել, ինձ են քննա դա տում: Պարապ մարդիկ են, բան ու գործ չունեն: Թողած իրանց տուն տեղ, ուրիշների կյանքով են ապրում: Մեր տունը ախպերս գրա վ էր դրել, հետո չկարողացավ բանկի պարտքը մարել, մեր տունը բանկը վերցրեց: Մի քանի ամիս վարրձով ապրեցինք: Ես ընկա կրճատման տակ:
Էդ նշանակում էր, որ մեր եկամուտը միայն մորս թոշակն էր, էն էլ չէր հերիքում: Վարձով տնից էլ հանեցին: Մնացինք դուրսը, փողոցում: Երկու օր մորս հետ պադվալում ենք մնացել: Բայց ես հասկացա, որ սառը նկուղում մնալը մորս համար շատ վատ կլինի ու մորս տարա ծերանոց: Ես հանդիպում եմ մի տղայի հետ, իրա հորաքրոջ տանն եմ ապրում: Պատրաստվում ենք ամուսնանանք: Բայց դեռ տուն չունենք: Հենց տան հարց լուծվի մորս կբերեմ իմ մոտ: