Տղուս ամուսնացրի, հետո գործերներս վատացավ, ես էլ ասի գրին քարդ կգցեմ, բախտս կբերի կգնամ կաշխատեմ ընդեղ, պարտք բան կփակենք հետ կգամ: Տենց արդեն 15 տարի կլինի, որ եկել եմ Ամերիկա: Գլենդելում եմ ապրում, դե ստեղ էլ չեմ նեղվում էդքան, լիքը հայ կա, շփում կա, ժամանակդ անցնումա: Եկածս օրվանից ծանոթներս դասավորեցին մի տատիկի տանն եմ աշխատում, իրան եմ խնամում, հարազատներ չունի, ամեն ինչով օգնում եմ ու լավ էլ փող եմ ստանում:՝
Մի օր էս տատիկը ասեց, որ ինձ շատա հավանում, ասումա, ուրիշ ազգից էլ են եղել իմ մոտ աշխատողներ, բայց էսքան սրտացա վ ու հոգատար չեն եղել, քո պես, ու ինձ ասեց, որ իրա տունը ուզումա նվեր տա ինձ: Դե ես էլ չգիտեմ ախր էս երկրի օրենքները ոնցա, ինչա տենց բան հնարավորա թե չէ: Ծանոթներիս ասեցի, ասեցին եթե նորմալ են թղթերս, խնդիր չի լինի:
Բայց դե տատիկին ասեցի կարիք չկա, կարողա հայտնվեն թոռներից ձեր, իրանց կտաք բան, ասեց, թոռները սկի ինձ չեն ճանաչում: Բայց դե էս խոսակցությունից մի քանի տարի հետո, որ տատիկի վիճակն արդեն ծա նր էր, թոռն ու աղջիկը հայտնվեցին, սկսեցին տիրություն անել: Ըտեղ էլ էլի հայի բախտ, բախտս չբերեց, էդքան տարի պահեմ, խնամեմ, տունը ինձ չհասավ: Չնայած, ինչիս էր է, ես հայաստանում ունեմ տուն, մի օր մեկա հետ եմ գնալու: