Տղես ընկերուհուն պիտի բերեր ծանոթացնելու հետներս: Ես էլ լավ պատրաստվել էի, իր համար էլ նվեր էի առել մոլի խանութներից մեկից: Սիրուն պայուսակ ու շարֆ էր էս սեզոնի: Իմ հնարավորությունն ինչքան ներել էր արել էի:
Երբ եկան տուն, ընթացքում բերեցի նվերը տվեցի ապագա հարսիս: Միանգամից բացեց, որ տեսնի ինչ նվերա:Վստահ էի, որ պիտի հավանի: Հանեց պայուսակն ու ասեց` հա սիրունա, չնայած ես սենց բաներ չեմ օգտագործում, իմը մենակ բրենդ ա: Նույնն էլ շարֆի համար ասեց:
Վայ մտքումս ջղայնացա, բայց ես նենց կին չեմ էլի, որ նման բաները տանեմ ու ձայն չհանեմ: Ասեցի` աղջիկ ջան բրենդներով ոչ մեկի չես զարմացնի, ոչ էլ հագուկապով: Հիմա մենակ ուղեղով ու խելացիությամբ կարաս ինչ-որ մեկին զարմացնես:
Բրենդ ա քոնը, թե չէ, արդեն հետաքրքրիր չի: Ինձ օրինակ չզարմացրիր ոչ մի բանով: Կմտածեք, դեռ հարս չեկած խի տենց արեցի, լավ արեցի, թող գիտակցի որտեղա հարս գալիս ու ինչնա կյանքում կարևոր: Իրան եթե չեն սովորեցրել, ես կուղղեմ էտ: