Տղուս զոքանչը շատ քոքված կնիկա: Տղուս ջան ու ղուրբան ա անում, որ իրանով անի: Սուտ խոստումներա տալիս, իբր իրա տունը աղջկան ա տալու, բայց ես գիտեմ, որ սուտ ա խոսում: Ուզում ա փեսուն իրա կողմը քաշի: Բայց ես թույլ չեմ տա, էդքան միամիտ կնիկ չեմ: Տղես էլ հավատում ա դրան, ասում ա. Լավ կնիկ ա: Զարմանում եմ, թե դրա ինչնա հավանում: Հարսս էլ երևակայում ա, թե իբր տեսեք-տեսեք իրա մաման իրանց տուն ա նվեր տալու: Լավ գիտեմ դրա նմաններին:
Նա էնքան ժլատա, որ ձմեռը ձյուն ուզես, կասի՝ չկա, պրծելա: Ուր մնաց իրա տունը փեսուն նվեր տա: Աղջկա ծնունդին եկել էր, 1000 դրամանոց մի հատ շարֆ էր բերել աղջկան: Ես լավ գիտեմ, որ բռով ոսկեղեն ունի պահած: Տղես ամեն շաբաթ առևտուր ա անում, տանումա զոքանչին ա տալիս: Բայց մի օր չի հետաքրքրվում, թե ես ինչի կարիք ունեմ: Էն օրը տղես սուպերմարկետից լիքը տոպրակներով դուրս էր գալիս: Ինձ թվաց տան համար ա առևտուր արել, բայց պարզվեց, զոքանչի համարա: Ցխկվում եմ էդ կնգանից: