Մարդուս սնահավատության ձեռը կրակն եմ ընկել, ասում ա զիբիլը մթով մի թափի, երկուշաբթի օրը մի ավլի, տան մեջ դատարկ բանկա մի թող, երեխու վրա աչքի ուլունք կախի ու լիքը նման բաներ, խփնվելա էդ հողի վրա, զզվել եմ արդեն, երեկվա ասածից մազերս բիզ-բիզ կանգնեցին

Ես սնահավատ մարդ չեմ ու չեմ ընդունում ոչ մի տեսակ սնահավատություն: Իսկ ամուսինս շատ սնհավատա, հոգնել ու զզվել եմ իրա սնահավատությունից: Ուզում եմ երեկոյան աղբը թափել, թույլ չի տալիս: Ասում ա, տանը խերը մի հանի տնից: Նույնիսկ ծիծաղս գալիսա: Բացատրում եմ, որ աղբը չի կարելի տանը թողնել, բայց նա իրանն ա պնդում: Կիրակի օրը հյուրեր ունեինք, ուշ գնացինք: Չկարողացա հատակը ավլել: Երկուշաբթի օրը ուզում էի ավելով հատակը մաքրել, թույլ չտվեց, ասեց. Երկուշաբ թի օրը ավլել չի կարելի: Շատ թեժ վի ճա բանեցինք, բայց նա հաղթեց:

Ես ստիպված զիջեցի: Մեր աղջիկը արդեն չորս ամսականա, հենց ուզում եմ երեխուն տանեմ զբոսանքի, ստիպում ա, որ գլխարկի վրա աչքի ուլունք կախեմ: Էս ամեն ինչը աբսուրդի ա հասնում: Ընկերուհիս ծննդյանս օրը ինձ սփռոց նվիրեց: Ուզում էի սփռոցը սեղանինն գցել, ամուսինս թոււյլ չտվեց: Սփռոցի վրա նախշեր կային: Այդ նախշերը զույգ ծաղիկներ էին հիշացնում: Ամուսինս ասեց, որ զույգ թվով ծաղիկներ միայն մա հա ցած մարդու դեպքում են պահում տանը, ստիպեց ինձ այդ սփռոցը տանից հանել: Ստիպված նվիրեցի հարևանուհուս: Եթե էսպես երկար շարունակվի, ես կբաժանվեմ: