Էս տալս Ռուսաստանից մարդու ու տղու հետ փախել եկել ա, երեկ էլ զանգել էր, թե բա էս տունը իմնա, ծախի իմ փայը տուր, կիսուրս էլ կողս կանգնած էր, հեռախոսը վերցրեց ընենց բան ասեց բերանս բաց մնաց․

Էս տալս շատ շուստրինա, քիչ չէ էս քսան տարիյա մեզ չի հիշե նոր-նոր գալիսա Հայաստան, մի հատ էլ տունս ուզումա ձեռիցս տանի։ Մոսկվայից մի ամիսա ինչ եկելա տեգորս ու տեգորս տղու հետ։ Հիմի կիսուրիս հետ են մնում, դե ես էլ մարդուս հետ առանձին իմ տունն ունեմ, կիսուրս ու կեսրարս մեզ հարսանիքի նվեր են արե տուն են առե։ Չեմ բողոքում լավ էլ կիսուր ունեմ։

Ուղղակի ոնց հասկանում եմ տալիս հարցում բախտս հեչ չի բերե։ Դե մարդս մի հատ ախպեր ունի, էս տունը մերնա, իսկ էն տունը, որ կիսուրսա մնում տեգորսա, իրանք էլ են ընտանիքով եկե, ամեն մեկը իրա բաժին տեղնա մնում։ Տալս էլ փոխանակ գոհ լինի, որ համ մարդը համ էլ տղեն էլ չեն գնա կռիվ, փախել եկել են, գլուխները ազատել, մի հատ էլ տենումա ձեն չեմ հանում, ուզումա տունս իրա անունով գրի։

Ասումա ծախի իմ փայը տուր։ Երեկ կակռազ կիսուրս մեր տունն էր, որ տալս զանգեց։ Վերցրել կատաղած խոսում եմ, էտ պահին կիսուրս եկավ, թե բա հեռախոսը տուր ինձ։ Վերցրեց ասեց աղջիկ ջան կգնաս կիսուրիցդ տուն կուզես, էս մարդկանց հանգիստ թող էլ չանհանգստացնես, ընենց մի արա հելնեմ գամ ձեր տուն կիսուրիդ ու կեսրարիդ օդերով հանեմ, որ քեզ ստիպում են սենց բան անես։ Բերանս բաց էր մնացե, չէի սպասում որ կիսուրս աղջկան կթողի ու ինձ կպաշտպանի։