Վերջին շրջանում մարդուս վարքը փոխվել էր, ուշ էր գալիս տուն, լոգանք էր ընդունում ու գնում էր քնելու: Ոչ իմ հետ էր շփվում, որ երեխու հետ: Հետը խոսում էի, չէր լսում, անընդհատ հեռախոսի մեջ էր: Մտքովս չէր անցնում, որ կարողա իրա կյանքում ուրիշ կին կա: Հետո երբ կիսվեցի ընկերուհուս հետ, ասեց, մի հատ հեռախոսը ստուգի, ստեղ մի բան էն չի: Չէի ուզում նման բան անեի, ամենաշատը վա խե նում էի, որ կիմանամ ճշմարտությունը: Ու անընդհատ մի հարց էր գլխումս. Իսկ եթե ուրիշ մեկը կա՞:
Մի օր, երբ մտել էր լողանալու, վերցրի հեռախոսն ու սկսեցի փորփրել: Կասկածներս ճշտվեցին, իրոք կար մեկը ու ես ճանաչում էի: Իմ համակուրսեցին էր: Անցյալ տարի եկել էին մեր տուն: Հիշեցի, ոնց էր մարդուս նայում: Չնայած ես իրան չեմ մե ղա դրում, եթե իմ մարդը մեջից չի, նա ինչ մե ղա վոր ա: Ամուսնանալուց հետո, ես կյանքում ուրիշ տղամարդու վրա չեմ նայել, չնայած, որ երկրպագուներ շատ կային:
Որոշեցի երես առ երես խոսամ մարդուս հետ: Ու չհերքեց, ասեց, դե որ ճիշտը գիտես, կարանք բա ժանվենք: Հողը եր երաց ոտքերիս տակ: Բայց ինձ չկորցրի: Տղուս վերցրի ու գնացի:Վեց ամիս հետո եկել էր ոտքերս էր ընկել, աղաչում էր, որ ներեմ, բայց չներեցի: Պարզվեց, որ իրա սի րու հին խաբել էր իրան, փողերը վերցրել էր ու փախել էր ուրիշի հետ: Կարծում եմ ստացել ա իրա արժանի պա տիժը: