Տղես 22 տարեկան ա ու թունդ սիրահարված ա իրանից 5 տարով մեծ աղջկա: Մենք որ իմացանք ընկերուհի ունեի, ահավոր շատ ուրախացանք, բայց որ իմացանք էդքան մեծ ա, դեմ էինք իրանց հարաբերություններին: Ամուսինս վաբշե լսել չի ուզում էդ աղջկա մասին, դե իմ մասին էլ չասեմ: Ամբողջ օրը կռվում եմ տղուս հետ էդ թեմայով: Ինքն էլ թե բա, որ Արմինեի հետ ծանոթանաք, էլ դեմ չեք լինի, շատ լավ աղջիկ ա:
Մի խոսքով մի քանի օր առաջ էդ աղջկան վեկալել, եկել էր մեր տուն, որ մեր հետ ծանոթացնի: Մի կերպ ինձ հավաքեցի, որ կարողանամ ընդունեմ էդ աղջկան, դե ամուսինս էլ ասեց, ես տանը չեմ մնում, հավես չունեմ կռի վ դավի անեմ: Մտան տուն, էդ աղջիկը ծաղիկներ էր բերել իմ համար, տվեց ինձ, տղես էլ մեզ ծանոթացրեց: Եկան նստեցին, ասեցի լավ գնամ կոֆե դնեմ, էդ աղջիկը, թե բա գամ ձեզ օգնեմ: Ասեցի՝ չէ աղջիկ ջան, ես կարամ իմ տան մեջ կոֆե դնեմ, դու տեղդ նստի:
Հետո էլ թե բա՝ տիկին Սրբուհի մի բաժակ ջուր կարելի է, ես էլ ֆռացի ասեցի. — Աղջիկ ջան տիկինը ո՞րն ա, կարաս ուղղակի Սրբուհի ասես, քեզնից մի քանի տարի եմ մեծ էլի