Տատիկիս շատ էի սիրում, շատ կենսուրախ ու ժիր կին էր: Շատ էր սիրում բոլորիս ուրախացնել իրա անակնկալներով: Մի օր էլ հանկածա մա հ եղավ: Պարզապես առավոտյան չարթնացավ, թեև երեկոյան շատ լավ էր զգում: Իրա բնակարանը ես ստացա որպես ժառանգություն: Գալիս էի, նստում էի դատարկ սենյակի մեջտեղում ու սկսում էի պատմել իմ հոգսերի մասին: Ինձ թվում էր տատիս ինձ լսում ա: Ես զգում էի իրա ներկայությունը: Մի օր համալսարան գնալուց ես վթ արի ենթարկվեցի, թևի կոտ րվածք ստացա ու ստիպված էի երկար ժամանակ մոռանալ աշխատելու մասին: Հետո մայրս հի վանդացավ, այնքան լուրջ, որ մեծ գումար պահանջվեց: Ես ու ընտանիքս որոշեցինք վաճառել տատիկիս բնակարանը. Ես շատ էի ափսոսում, բայց գումար չէինք կարողանում գտնել:
Գիշերը երազումս տատիկիս տեսա: Նա մոտեցավ հին կլոր սեղղանին, փորձում էր մի կողմ տանել սեղանի վրա դրված ծաղկամանը: Զգալով, որ ուժերը չեն հերիքում, ինձ կանչեց օգն ության: Երազը իրականության պես պարզ էր։ Առավոտյան մոտեցա այդ սեղանին, մի կողմ տարա ծաղկամանը ու կենտրոնում մի անցք տեսա, առաջին հայացքից թվում էր, որ դա սեղանի ոտքի համար է նախատեսված: Սեղանը շրջեցի և անցքից փոքրիկ պարկ ընկավ: Ներսում զարդեր էին, ոսկյա դրամներ: Ուրախությունից ձեռքերս դո ղում էին: Գրկեցի պարկն ու արցունքն աչքերիս ասեցի. Շնորհակալ եմ իմ սյուրպրիզ տատի: Բոլոր գանձերը վաճառելուց հետո մորս բուժման համար բավական գումար կար, և ես ստիպված չէի վաճառել բնակարանը: Հիմա, ամեն անգամ, երբ մտնում եմ բնակարան, բարևում եմ տատիկիս և շնորհակալություն հայտնում։