Ամուսինս ու նրա ընտանիքը տղայամոլ են եղել միշտ։ Երբ ընկերություն էինք անում, ամուսինս ասում էր, որ ինքը միայն տղա է ունենալու ու չի պատկերացնում, որ կարող է հանկարծ աղջիկ ունենալ։ Երբ ամուսնացանք ու արդեն սպասում էինք մեր առաջնեկին բժիշկն ասաց, որ աղջիկ է։
Ամուսինս շոկի մեջ էր, չէր ուզում հավատալ։ Մինչև վերջին պահն ասում էր, հաստատ սխալ է, ու ինքը տղա է ունենալու։ Ահավոր նեղվում էր էն մտքից, որ աղջիկ ենք ունենալու։ Ես էլ նեղվում էի նրանից, որ կարող է մեր աղջկան չսիրի։
Բայց ծնվեց մեր աղջիկը ու դուք պետք է տեսնեք, թե ինչպես է փոխվել ամուսնուս վերաբերմունքը։ Նա մահճակալի կողքից այն կողմ չի գնում, անդադար նստում ու նայում է թե ինչպես է մեր աղջիկը քնում, արթնանում։ Երբ երեխան արթուն է լինում, խնդրում է, որ տամ ինքը գրկի ու այնքան խնամքով է վերաբերվում, որ ես հիանում եմ։
Շատ ուրախ եմ, որ նա հասկացավ, որ սեռը կապ չունի ու իրեն թույլ տվեց լինել լավ հայր ու սիրել իր աղջկան։